Ռուսաստանը ձգտում է երկարատև և կայուն խաղաղության։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հունվարի 15-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը Կրեմլում ընդունել է նոր ժամանած օտարերկրյա դեսպանների հավատարմագրերը։
«Մեր երկիրը ձգտում է երկարաժամկետ և կայուն խաղաղության, որը հուսալիորեն կապահովի յուրաքանչյուրի անվտանգությունը», – արարողության ժամանակ ընդգծել է Պուտինը։


