«Ուկրաինա» հեռուստաալիքով մեկնարկել է տարվա ամենաաստղային շոուն՝ «Ինչպես 2 կաթիլ», որն, ըստ կանխատեսումների, դառնալու է գերճանաչված նախագիծ։
Ինչպես հայտնում է analitikaua.net կայքը, ժյուրիի կազմում ներառված է միանգամից 2 հայ՝ հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանն ու Ուկրաինայի Ազգային օպերայի մենակատար Սուսաննա Չախոյանը։
Ժյուրիի կազմում են նաև Comedy Club-ի ռեզիդենտ Անդրեյ Մոլոչնին ու դերասանուհի Լյուդմիլա Արտեմևան։
Երեք ամսվա ընթացքում ուղիղ եթերում նախագծի 10 մասնակիցները պետք է մարմնավորեն համաշխարհային մեծության 140 աստղի։ Բացի արտաքին տեսքից, մասնակիցները պետք է նաև կարողանան կրկնօրինակել նրանց շարժուձևն ու ձայնը։
Եթերի մասնակիցներին նախապատրաստում են մի խումբ մասնագետներ` դիմահարդարներ, պարուսույցներ, վոկալի ուսուցիչներ և այլք: