Վրաստան այցելած զբոսաշրջիկների քանակը 2013 թվականի հունվարից-օգոստոս կազմել է 1.615 մլն մարդ, որը 18 %-ով ավելի շատ է, քան անցած տարվա նույն շրջանում: Այս մասին հայտնում է Грузия online-ը՝ հղում կատարելով Վրաստնի ՆԳՆ-ի տեղեկատվական-վերլուծական բաժանմունքին:
Ընդհանուր առմամբ տարվա սկզբից Վրաստանի պետական սահմանը հատել է շուրջ 4,076 մլն այցելու, որը 25 %-ով ավելի բարձր է քան անցած տարի: Նրանցից 886.5 հազարը տրանզիտով են եղել Վրաստանում, 1.615 մլն-ը՝ որպես զբոսաշրջիկ, իսկ 1.574 մլն-ը՝ այլ կարգավիճակի այցելուներ:
Միայն այս տարվա սեպտեմբերին Վրաստանի պետական սահմանը անցել է 507.082 հազար այցելու, որոնց մեծամասնությունը(133,5 հազար) ժամանել են Թուրքիայից: Երկրորդ տեղում գտնվում է Հայաստանի քաղաքացիները՝ 114,2 հազար, իսկ երրորդ տեղում Ադրբեջանը(99,6 հազար): Նրանց հետևում են Ռուսաստանի քաղաքացիները(79,8 հազար), Եվրամիությունը(26.8 հազար), Ուկրաինան(13,9 հազար), Իրանը(7,9 հազար), և այլ պետություններից(31,3 հազար):