2026թ․ առաջին արեւադարձային փոթորիկը, որն ստացել է Nokaen անվանումը, Խաղաղ օվկիանոսում ձեւավորվել է սովորականից շուտ՝ հունվարին, այլ ոչ թե մայիսին։ Այս մասին հայտնել է Պրիմհիդրոմետը։

«Տարվա թիվ մեկ արեւադարձային փոթորիկը՝ Nokaen-ը, ձեւավորվել է Խաղաղ օվկիանոսում՝ Ֆիլիպիններից մի փոքր արեւելք։ Առաջիկա 3-4 օրերին այն կտեղափոխվի Ֆիլիպիններ, որից հետո կանխատեսվում է, որ այն կմարի։ Այն փաստը, որ արեւադարձային փոթորիկը ձեւավորվել է այսքան վաղ, զարմանալի եւ տպավորիչ է։ Սովորաբար նման գործընթացները սկսվում են շատ ավելի ուշ՝ մայիսին»,- ասել է Պրիմհիդրոմետի տնօրեն Բորիս Կուբայը։