Իրանի իրավապահ մարմինները ձերբակալել են մոտ 3 հազար մարդու, որոնք մեղադրվում են ահաբեկչական խմբավորումների հետ կապի եւ զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ։ Այս մասին տեղեկացրել է Tasnim գործակալությունը։

Հուզումներն Իրանում սկսվել են դեկտեմբերի 29-ն բողոքի փողոցային գործողություններից հետո, որոնք պայմանավորված էին ռիալի փոխարժեքի կտրուկ անկմամբ, եւ տարածվել են խոշոր քաղաքների մեծ մասում։ Իշխանությունները տեղեկացրել են իրավապահ մարմինների մոտ 40 աշխատակցի զոհվելու մասին։ Հունվարի 8-ից, ինչպես հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբաս Արաղչին, ցուցարարների մեջ հայտնվել են զինված ահաբեկիչներ։ Իրանի իշխանությունները անկարգությունների կազմակերպման պատասխանատվությունը դրել են Իսրայելի եւ ԱՄՆ-ի վրա։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ավելի վաղ նախազգուշացրել էր, որ լրջորեն դիտարկում է ուժի կիրառման հնարավորությունը իսլամական հանրապետության դեմ։