Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, ուրբաթ հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Քննարկվել է Մերձավոր Արեւելքում եւ Իրանում ստեղծված իրավիճակը»,- նշվել է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայության տվյալներով՝ Պուտինը «նախանշել է հիմնարար մոտեցումները՝ տարածաշրջանում կայունության եւ անվտանգության ապահովման նպատակով քաղաքական եւ դիվանագիտական ​​քայլերի ակտիվացման օգտին»։

«Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը՝ շարունակել համապատասխան միջնորդական ջանքեր ձեռնարկել եւ խթանել կառուցողական երկխոսությունը բոլոր շահագրգիռ պետությունների մասնակցությամբ»,- նշվել է հայտարարության մեջ։

Մամուլի ծառայությունն ավելացրել է, որ համաձայնություն է ձեռք բերվել շփումները տարբեր մակարդակներում շարունակելու շուրջ։