Վաշինգտոնի հետ երկխոսությունում Իսրայելի ղեկավարները չեն պնդում Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի հարցում եւ փորձում են խուսափել Սպիտակ տան վրա ճնշում գործադրելուց։ Այս մասին, հղում կատարելով ամերիկյան աղբյուրներին, հաղորդել է Axios պորտալը։

«Նրանք ասացին, որ կհետեւեն ձեր ցուցումներին, որ չեն պնդի հարվածի հարցում»,- ասել է ամերիկացի պաշտոնյաներից մեկը։


Axios-ի տվյալներով՝ ԱՄՆ-ը սերտ կապի մեջ է Իսրայելի հետ եւ ակտիվորեն խորհրդակցում է Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող հնարավոր քայլերի շուրջ։ Միեւնույն ժամանակ, նշել են պաշտոնյաները, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիտավորյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ տպավորություն է ստեղծում, թե չի ճնշում Վաշինգտոնին եւ չի փնտրում ռազմական լուծում՝ չնայած իր սեփական դիրքորոշմանը։

«Բիբին (Նեթանյահուն) չի ասել Թրամփին, որ չանի դա, բայց նաեւ չի ստիպում նրան դա անել»,- նշել է մեկ այլ ամերիկացի պաշտոնյա։

Միեւնույն ժամանակ, Նեթանյահուն գիտակցում է, որ եթե իրավիճակը սրվի, Իսրայելը նույնպես կարող է տուժել։ Ինչպես նշել են պորտալի աղբյուրները, Իսրայելի իշխանությունները ներկայում լիովին պատրաստ չեն պաշտպանվել իրենց սեփական տարածքում արտաքին հարձակումներից։

AFP-ն ավեի վաղ հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Օմանը «նշանակալի դիվանագիտական ​​ջանքեր են գործադրել»՝ Թրամփին Իրանի վրա չհարձակվել համոզելու եւ Թեհրանին «բարի մտադրություններ ցույց տալու հնարավորություն տալու» համար։ Միեւնույն ժամանակ, ինչպես հաղորդել է The Wall Street Journal-ը, ԱՄՆ-ը կարող է Մերձավոր Արեւելքում գտնվող ամերիկյան ականակիրների վրա տեղադրված Tomahawk թեւավոր հրթիռները գործադրել Իրանին հարվածելու համար։ NewsNation հեռուստաալիքի լրագրող Քելի Մեյերը նաեւ հաղորդել է, որ ԱՄՆ-ը արդեն Հարավչինական ծովից Մերձավոր Արեւելք է ուղարկել ավիակիր հարվածային խումբ, որը, ինչպես սպասվում է, տարածաշրջան կհասնի մեկ շաբաթվա ընթացքում