Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը հայտարարել է, որ մասնակցելու է Եպիսկոպոսաց ժողովին։
«Առաջնորդ Սրբազանը կմասնակցի նաեւ Մայր Աթոռի Գերագույն հոգեւոր խորրդի ժողովներին։
Խնդրում ենք մեր հավատացյալ ժողովրդին՝ աղոթքով հիշել այս երկու ժողովները, որ դրանք Աստծո առաջնորդությամբ լինեն օրհնաբեր եւ պտղաբեր»,– ասված է նրա հայտարարության մեջ։
Նշենք, որ Հովնան Սրբազանը Նիկոլ Փաշինյանին միացած 10 հոգեւորականներից էր։


