ՈւԵՖԱ-ն հերքել է Եվրո-2020-ի առաջնությանը այնպիսի ֆուտբոլային հավաքականների հրավիրումը, որոնք չեն մտնում Եվրոպայի երկրների ֆուտբոլային ասոցիացիայի մեջ:
Այսպիսով ֆուտբոլի 2020 թվականի եվրոպայի առաջնության ժամանակ հանդիսատեսները ամենայան հավանականության չեն տեսնի Արգենտինան, Բրազիլիան, Մեքսիկան և Ճապոնիան ներկայացնող հավաքականներ:
«Կարող ենք ասել, որ ՈՒԵՖԱ-ն ոչինչ չգիտի ծրագրերի մասին, որոնք հիշատակվել են բրիտանական The Independent պարբերականի հոդվածում»,- Եվրոպական ֆուտբոլային միության ներկայացուցչի խոսքերն է փոխանցում RTE-ն:
Անգլիական The Independent պարբերականում հրապարակվել էր շատ հակասական մի հոդված, որտեղ չէր բացառվում Եվրոպայի առաջնության ժամանակ այդ աշխարհամասը չներկայացնող հավաքականներ հրավիրելու հնարավորությունը: Բացի դա մեջբերվում էր նաև Միշել Պլատինիի խոսքերը, որը նշում էր այդպիսի գաղափարի քննարկման մասին:
Հիշեցնենք, որ Եվրո-2020-ը տեղի է ունենալու միանգամից Եվրոպայի մի քանի քաղաքներում: Սանկտ Պետերբուրգը հավակնում է ընդունել խմբային խաղերը և մեկ քառորդ եզրափակիչի խաղերից մեկը: Ընդհանուր առմամբ ֆուտբոլի առաջնությունը անցկացվելու է Եվրոպայի 13 պետությունում, որին մասնակցելու է 24 հավաքական: