Ամերիկացի ֆիզիկոս և Հարվարդի համալսարանի նախկին դասախոս Մայքլ Գիլենը հայտարարել է, որ գտել է աստվածաշնչյան դրախտի տեղը: Դրա մասին գրում է Daily Mirror-ը:

Գիտնականը վարկած է առաջ քաշել, որ դրախտը տիեզերական հորիզոնից անդին է: Նրա կարծիքով՝ ժամանակն անշարժ է դիտարկելի տիեզերքից անդին: Նա համարում է, որ այնտեղ անցյալ, ներկա և ապագա չկա: Գիլենը նշել է, որ այս երևույթը համապատասխանում է Աստվածաշնչում նկարագրված դրախտին:

Այնուամենայնիվ, աստղագետների մեծ մասն այլ կարծիքի է: Նրանք պնդում են, որ դիտարկելի տիեզերքից անդին շարունակվում է տիեզերքը, որը մենք չենք կարող տեսնել լույսի սահմանափակ արագության պատճառով:


Ավելի վաղ 72-ամյա ամերիկացի նյարդավիրաբույժ Էբեն Ալեքսանդրը, որն արթնացել էր կոմայից, հայտարարել էր, որ իր քրոջն է հանդիպել հանդերձյալ կյանքում: Ալեքսանդրն ասել է, որ կոմայի ընթացքում իր գիտակցությունը տեղափոխվել է այլ աշխարհ, որը, ըստ նյարդավիրաբույժի, դրախտն էր: Այնտեղ տղամարդը իրեն զգում էր «գիտակցության մասնիկ թիթեռի թևին՝ միլիոնավոր այլ թիթեռների թրթռացող պարսերի մեջ»։

Արթնանալուց մի քանի ամիս անց Ալեքսանդրին ցույց տվեցին քրոջ՝ Բեթսիի լուսանկարը, որից նա բաժանվել էր մանկության տարիներին։ Նյարդավիրաբույժի ասելով՝ քույրն ուղեկցել է իրեն անդրաշխարհում գտնվելու ընթացքում։