Իսպանիայի փոխչեմպիոն Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել։


Վերջին տուրում Մբապեն երկու գոլ խփեց պորտուգալական «Բենֆիկային», Արքայական թիմը պարտվեց 2:4 հաշվով։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում Մբապեն խփել է 13 գոլ։

 

Նա առաջինն է, ում հաջողվեց Չեմպիոնների լիգայի խմբային կամ ընդհանուր փուլերում խփել 11 գոլից ավելի։ Մբապեն գերազանցեց «Ռեալի» նախկին խաղացող, 40-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի («Ալ Նասր») ռեկորդը՝ 11 գոլ 6 խաղում։ Մբապեն 7 խաղում է խփել 13 գոլ։