Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի համար 147 դպրոցի առջև բացվեց հերոսի արձանը։

Աբաջյանի արձանին գրված են նրա հայտնի խոսքերը, որոնք զոհվելուց առաջ ասել էր. «Էս դիրքում իմ տղերքի արյունն ա թափվել, ստեղ իմ ախպերներն են կռվել….. էս հողի վրա պայքար ա եղել, ես էլ հիմա կալցոն քաշում եմ ու ուզում եմ՝ բոլորին փոխանցես, որ էս դիրքը հանձնողի մերը…»։

Դերասան Արտյոմ Մարկոսյանը նույնպես ներկա էր արձանի բացմանը և լրագրողների հետ զրույցում իր խոսքն ասաց։


«Իմ փոքր Ռոբոյին ճանաչել եմ մանկուց, աղջիկս ու Աբաջյանը 10 տարի իրար կողք են նստել դպրոցում»,-ասաց դերասանը։