Ռուսաստանի առաջնության 12-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակը» Եկատերինբուրգում մրցեց Գրոզնիի «Թերեքի» հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0:0:

Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսը «Սպարտակի» մեկնարկային կազմում էին: Մովսիսյանը մասնակցեց ողջ հանդիպմանը, իսկ Օզբիլիսը փոխարինվեց 77-րդ րոպեին:

Armsport.am-ը պատրաստել է տեսանյութեր, որտեղ ընդգրկված են հայ ֆուտբոլիստների մասնակցությամբ բոլոր դրվագները:

Յուրա Մովսիսյանի վիճակագրությունը՝ «Թերեքի» հետ խաղում
Փոխանցումներ՝ 14 (10-4)
Պայքար գնդակի համար՝ 17 (7-10)
Օդային պայքար՝ 5 (2-3)
Հարվածներ՝ 3 (0-3)

Արաս Օզբիլիսի վիճակագրությունը՝ «Թերեքի» հետ խաղում
Փոխանցումներ՝ 17 (11-6)
Պայքար գնդակի համար՝ 24 (10-14)
Օդային պայքար՝ 5 (1-4)
Հարվածներ՝ 5 (3-2)