Քիչ առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Տիգրան Առաքելյանի եւ ՀԱԿ մյուս ակտիվիստների պաշտպանական կողմի միջնորդությունը՝ ոստիկան Տիգրան Ավետիսյանին կրկնակի դատաբժշկական փորձաքննության ենթարկելու մասին։
Դատարանը հետաձգեց ակտիվիստների գործով դատավարությունը. Հաջորդ դատական նիստը կկայանա հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12-ին: Դատարանը նաեւ չթույլատրեց փաստաբան Մուշեղ Շուշանյանին ներկայացնել՝ քաղբանտարյալ Տիգրան Առաքելյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:
Նշենք, որ բոլորը սպասում էին, որ Տիգրան Առաքելյանը կարող էր այսօր դատարանի դահլիճից ազատ արձակվել, քանի որ նրա նկատմամբ եւս տարածվում է Սերժ Սարգսյանի կողմից հայտարարված համաներումը: Սակայն այս դատական նիստը հակառակը ցույց տվեց:
Դահլիճն այս որոշմանը բուռն արձագանքեց՝ «ամոթ, ամոթ», «գնացեք Լիսկային բռնեք», «ազատություն, ազատություն» բացականչություններով։