Մենք վստահ ենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա պարզաբանել է, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ «Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- հավելել է Խուդաթյանը։


