Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի ընտրական տեղամասերից մեկում  քվեաթերթիկների  հաշվարկի ժամանակ հանձնաժողովի նախագահն ու քարտուղարը, վեր պարզելով հերթական քվեարթերթիկը, ժամանակ չվատնելու համար, հայտարարել են  նախագահի  թեկնածուի միայն անունը, ում օգտին քվեարկել է ընտրողը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին նշումով քվեաթերթիկի պարագայում  ոչ թե թեկնածուի անունն են կարդացել, այլ ասել են՝ «բարեւ»: Այդպես  են հայտարարել, որովհետեւ նախընտրական շրջանում Րաֆֆի Հովհաննիսյանը հազարավոր մարդկանց ձեռքով  բարեւել է:  Քվեաթերթիկների հաշվարկի ժամանակ  բազում անգամ  Սերժ Սարգսյանի օգտին նշումով  քվեարթերթիկին հաջորդել է Րաֆֆի Հովհաննիսյանի օգտին թվեաթերթիկը եւ հակառակը: Ընտրատեղամասում բարձր  հնչել է՝ «Սերժ, բարեւ»: Հավելենք, որ այդ տեղամասում, ինչպես Նոյեմբերյանի բոլոր տեղամասերում, «բարեւները» շատ են եղել: