Վենսի հետ քննարկել ենք անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների հարցը, ասել է Նիկոլ Փաշինյանը։

«Այդ հարցում անաղմուկ ենք գործում, խնդրում եմ հնարավորինս քիչ մանրամասներ ակնկալել ինձնից, բայց ասում եմ՝ մենք այդ հարցը քննարկել ենք։ Հարցը եղել է օրակարգում և քննարկվել է: Որևէ բանակցություն չկա, որտեղ այդ թեմային չանդրադառնանք»,-նշել է նա: