Թուրքիայի ամենամեծ ցանկությունն այն է, որ Սիրիայում կայունություն և խաղաղություն հաստատվեն։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

«Մենք ձգտում ենք նրան, որ սիրիացի ժողովուրդը թև թևի տված և միասնաբար կառուցի իր ապագան»,- ասել է Թուրքիայի նախագահը։


Նրա խոսքով՝ Սիրիայում տևական խաղաղության հասնելու ճանապարհային քարտեզն արդեն որոշված է։

«Կողմերը չպետք է թույլ տան սխալ հաշվարկներ, կրկնեն նախկին սխալները և մաքսիմալիստական պահանջներով թունավորեն գործընթացը»,- նշել է Էրդողանը։

Թուրք առաջնորդի կարծիքով՝ ժամանակն է Սիրիայի ռեսուրսները, նրա ստորգետնյա և վերգետնյա հարստությունները օգտագործել ոչ թե քաղաքների տակ թունելներ փորելու, այլ բնակչության բոլոր շերտերի բարեկեցության բարձրացման համար։