Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) վստահ է, որ թեթեւ քաշային կարգում այս պահին իրենից ուժեղ մարտիկ չկա։

«Այս պահին թեթեւ քաշային կարգում ինձ արդեն ոչ ոք չի կարող հաղթել։ Անհանգստանալու պատճառ չունեմ։ Միայն Իսլամ Մախաչեւն էր, բայց նա էլ փոխեց իր քաշային կարգը։ Նա շատ հանգիստ է, պայքարի ընթացքում էներգիա չի ծախսում», - Դեմետրիուս Ջոնսոնի հետ հարցազրույցում ասել է հայ մարտիկը:

ММА-ում Արման Ծառուկյանն անցկացրել է 26 մենամարտ, տարել է 23 հաղթանակ։