Օլիմպիական կրակը սկսել է իր շրջագայությունը ամբողջ Ռուսաստանով մեկ: Էստաֆետում մասնակցելու են 14 հազար մարդ, որոնց թվում լինելու են նաև հասարակ մարդիկ, որոնք արարքները հասարակ կյանքում դարձել են լեգենդներ: Էստաֆետի առաջին մասնակիցներից մեկը դարձել է հայազգի լողորդ Շավարշ Կարապետյանը, ով հայտնի է ոչ միայն սպորտային ձեռքբերումներով, այլ նաև իրական հերոսությամբ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն: 
Կարապետյանը ծնվել է 1953 թվականին Անձոր բնակավայրում: Մանկուց զբաղվել է սպորտով: Փոքր հասակում նա փայլում էր մարզական գիմնաստիկայում, սակայն արդեն մեծ հասակում մարզիչները նշել են, որ նա ցածրահասակության պատճառով չի կարող շատ առաջընթաց ունենալ: Սակայն Շավարշը վճռական էր տրամադրված, նրան հետաքրքրում էին միայն ոսկե մեդալները:

Շուտով նա գիմնաստիկան փոխեց լողով և դարձավ լողավազանում հանրապետության ուժեղագույնը: Սակայն այստեղ էլ Շավարշը հանդիպեց դժվաությունների: Մարզիչի հետ կոնֆլիկտի պատճառով երիտասարդին հանեցին թիմից: Այսպիսով 17 ամյա Կարապետյանը կրկին մնաց մեծ սպորտի սահմաններից դուրս: Բարեբախատաբար նրան օգնեց ծանոթ մարզիչներից մեկը, ով հրավիրեց իրեն փորձել ջրասույզ սպորտով: Չորս տարվա ընթացքում նա դարձավ ԽՍՀՄ, եվրոպայի, աշխարհի չեմպիոն:

Սակայն միայն մարզական հաջողություններով չէ հայտնի Շավարշը: 1974 թվականին նա դարձավ իսկական հերոս՝ փրկելով տասնյակ մարդկանց կյանք: 

Կարապետյանի ամենամեծ հերոսությունը Երևանի լճի մեջ ընկած 20 ուղևորի կյանքի փրկությունն էր: Դա տեղի է ունեցել 1976 թվականի սեպտեմբերին Երևանում: Ինչպես հետագայում պարզեցին քննիչները երթևեկության ժամանակ վեճ է առաջացել վարորդի և ուղևորի միջև, ինչից հետո անկառավարվող տրոլեյբուսը ընկել է Երևանյան լճի մեջ:
Մի քանի տոննանոց մեքենան արագությամբ անցավ ջրի խորքը: Լճի խորությունը շուրջ տաս մետր էր: Լրիվ պատահականորեն մոտակայքում հայտնվել է Կարապետյանը: Նա իր մարզիչի և եղբոր հետ առավոտյան վազք էր կատարում: Շավարշը առանց հապաղելու նետվել է ջուրը:
Ջրի խորքում տաս մետր խորության վրա մարզիկը իրար հետևից մարդկանց դուրս է բերել ջրի երես: Շավարշը իր կյանքը վտանգելով շուրջ 20 մարդու կյանք է փրկել: Նա ջրից ավելի շատ մարդ է դուրս բերել, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել մի քանիսի կյանքը: Նրա ոտքերը կտրված են եղել, քանի որ ստիպված է եղել ոտքերով կոտրել տրոլեյբուսի ապակին: Այդ դժբախտությունից հետո Շավարշը լուրջ հիվանդացել է: Նա սառը ջրում ստացել է թոքերի բորբոքում, կտրվածքների պատճառով սկսվել է արյան վարակում: Կարապետյանը շուրջ մեկ ամիս պառկել է հիվանդանոցում: Հնարավոր է միայն մարզիկի ուժեղ օրգանիզմը օգնեց նրան փրկել կյանքը:
«Դրանից հետո ես զզվում էի ջրից և այլևս չմտա նրա մեջ»,- նշել է Շավարշը: Այդ դժբախտությունից հետո նրա մարզական կարիերան փաստացիորեն ավարտվեց:
Վերջին 20 տարվա Կարապետյանը ապրում է Մոսկվայում: Շավարշը դաստիարակել է երկու դուստր և որդի: Վերջինը հոր նման զբաղվում է լողով: Վերջերս նա հայտնվել է Ռուսաստանի հավաքականի պահեստայինների թվում: