ԱՄՆ-ը մեծ սխալ է թույլ տալիս՝ փորձելով նախապես որոշել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցերի շուրջ բանակցությունների արդյունքը։ Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։

«Նրանք ասում են՝ եկեք բանակցենք ձեր միջուկային էներգիայի շուրջ և բանակցությունների արդյունքը կլինի այն, որ դուք չեք ունենա այդ էներգիան։ Ենթադրենք՝ դու ասում ես. «եկեք խոսենք այսինչ բանի մասին, հասնենք համաձայնության», այդ դեպքում ինչո՞ւ է ինչ-որ մեկը նախապես որոշում արդյունքը, թե մենք անպայման պետք է հանգենք այդ եզրակացությանը։ Դա հիմարություն է»,- ասել է նա Իրանի պետական հեռուստառադիոընկերության (IRIB) եթերում՝ Իրանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ։