ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում շարունակվում են ստուգողական գործողությունները ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ կապված մեկնաբանությունների վերաբերյալ: Այս մասին  գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են գլխավոր դատախազությունից:

Հիշեցնենք, որ 2025 թվականի դեկտեմբերի 3-ին Աննա Հակոբյանը դիմել էր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով ուսումնասիրել և համապատասխան հանցագործության հատկանիշների դեպքում քրեական վարույթ նախաձեռնել իր անունով գործարարների վրա հնարավոր ճնշումների և «88» սուպերմարկետների ցանցի հետ ֆեյսբուքում կատարած իր գրառման մեկնաբանություններում ներկայացված հանգամանքների վերաբերյալ: Նույն օրը ստացված հաղորդմանը օրենքով սահմանված կարգով ընթացք է տրվել: