Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչին կոչ է արել լրջություն ցուցաբերել, ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների երրորդ փուլի մեկնարկի ժամանակ։
Չորեքշաբթի երեկոյան սկսվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի միջուկային բանակցությունների երրորդ փուլը, որի շրջանակում Սեյեդ Աբբաս Արաղչին հանդիպել է Օմանի իր գործընկերոջ՝ Սայիդ Բադր Ալբուսայիդի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Իրանի դիրքորոշումները միջուկային հարցերի և պատժամիջոցների վերացման վերաբերյալ՝ նախապատրաստվելով Թեհրանի և Վաշինգտոնի միջև շարունակվող անուղղակի բանակցություններին։
Ժնև ժամանած Արաղչին ներկայացրել է Իրանի մոտեցումները միջուկային ծրագրի և պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ՝ ընդգծելով, որ բանակցությունների հաջողությունը կախված է մյուս կողմի լրջությունից և հակասական հայտարարություններից ու գործողություններից խուսափելու պատրաստակամությունից։
Իրանի արտգործնախարարը նաև շնորհակալություն է հայտնել Օմանին՝ դիվանագիտական գործընթացը խթանելու և բանակցություններին աջակցելու համար։
Իր հերթին Սայիդ Բադր Ալբուսայիդին բարձր է գնահատել Իրանի հետևողականությունը միջուկային հարցում դիվանագիտական ուղի ընտրելու հարցում և վերահաստատել Օմանի պատրաստակամությունը շարունակելու իր միջնորդական ջանքերը։
Օմանի ԱԳ նախարարը հույս է հայտնել, որ բոլոր կողմերի փոխադարձ լրջության և հանձնառության պայմաններում բանակցությունները կհանգեցնեն երկուստեք ընդունելի արդյունքի։


