«Մեր տեղեկություններով, իշխանական վերնախավը մի մեծ շոու է նախապատրաստում 2014թ.–ի հուլիսի մեկից բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման հետ կապված։ Գլխավոր դերակատարը հավանաբար լինելու Է վարչապետը։

Հուլիսի 1-ից, ըստ արդեն Աժ ներկայացված օրենքների նախագծերի, պետք Է զգալիորեն բարձրանան նաև գործադիր, օրենսդիր և դատական իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների ու պատգամավորների աշխատավարձերը։ Սակայն ըստ քննարկվող սցենարի, հուլիսի 1-ից մի որոշ ժամանակ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես Է գալու առաջարկությամբ՝ չբարձրացնել վարչապետի և նախարարների աշխատավարձերը։ Էստաֆետը վերցնելու Է Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, կամ ՀՀԿ-ի որևէ պատգամավոր, որը առաջարկելու է չբարձրացնել նաև Աժ ղեկավարության և պատգամավորների աշխատավարձերը։ Հետո հերթը հասնելու է դատական համակարգին, Սերժ Սարգսյանն էլ հո՝ կա ու կա։ Եվ դա պատճառաբանվելու է երկրի սոցիալտնտեսական ծանր վիճակով։ Իսկ իշխանական քարոզչամիջոցները այդ իրադարձությունը պետք է վերածեն կատարյալ շոուի»,–գրում է Հայկական ժամանակ թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: