Հոկտեմբերի 8-ին Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը՝ Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ, մեկնել է Լեհաստան, որտեղ կմասնակցի մինչեւ 19 տարեկանների 2014թ. Եվրոպայի առաջնության որակավորման փուլի խմբային մրցաշարին: Այս մասին հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
Հիշեցնենք, որ հավաքականն ընդգրկվել է երկրորդ խմբում, որտեղ Հայաստանի թիմի մրցակիցներն են Ռումինիայի, Լեհաստանի եւ Լիտվայի հավաքականները: Հայաստանի հավաքականն առաջին հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 10-ին՝ Ինովրոցլավ քաղաքում մրցելով Ռումինիայի հավաքականի հետ:
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի հավաքականը Տուչոլա քաղաքում կխաղա Լեհաստանի հավաքականի հետ, իսկ վերջին տուրը տեղի կունենա հոկտեմբերի 15-ին: Այդ օրը Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը Տուչոլայում կմրցի Լիտվայի հավաքականի հետ: