Ֆեյսբուքյան օգտատեր Նանա Մանուկյանն իր էջում գրել է.

Մաշտոցի պողոտայում գտնվող Սթար սուպերմարկետում ոչ ավել ոչ պակաս առնետներ են զբոսնում: Այսօր ինքս ականատես եղա: Ասեմ, որ միշտ օգտվում եմ այդ սուպերմարկետից, այսօր էլ, սովորականի պես, ընդմիջմանը դուրս էի եկել այնտեղից գնումներ կատարելու, բայց… առնետը տեսնելուն պես` ախորժակս փակվեց… էլ ինչ սրտով մարդ կարող է այնտեղից աղցան կամ այդ ինչ-որ մեկ ուրիշ բան գնել… ինչ երաշխիքներ կան, որ այդ առնետը գիշերը նույն սննդամթերքի մեջ չի եղել, որն առավոտյան հրամցնում են մեզ: Իսկ հետաքրքիրն այն է, որ երբ վաճառողուհուն ասացի, որ հենց նոր առնետ տեսա, նա ամենևին էլ չզարմացավ:
Ի դեպ, վերջին շրջանում սուպերմարկետի երշիկեղենի բաժնից փիս հոտ է գալիս… երևի առնետները սատկում են:
Ինձ մնում էր ձեզ տեղեկացնել, մնացածն արդեն դուք որոշեք` արժե ուտել առնետի հետևից, թե…