Երեկ տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի երդման արարողությունը: Սկզբից երկրի նախագահը հանդես է եկել ողջույնի խոսքով: Երդման արարողությունից հետո տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն: Երդման արարողության ժամանակ ԱՄՆ-ի օրհներգը կատարել է փոփ-թագուհի Բեյոնսեն: Երկրի նախագահին իր երգով շնորհավորել է նաև Ալիսա Քեյզը, որի կատարմանա ժամանակ Բարաք Օբաման պարել է իր կնոջ` Միշել Օբամայի հետ:
Yerevannews.am