Այն ժամանակ, երբ Բարսելոնայում անօթևաններին զբոսաշրջության են տանում, գերմանական Քելնում անօթևան բնակիչների համար կառուցելու են չորս աստղանի հյուրանոց:
Յոթաստղանի հյուրանոցը անօթևաններին առաջարկելու է մեկ սենյականոց համարներ հնարավորին դեպքում առանձին լոգասենյակներով: Մեկ գիշերվա արժեքը չի գերազանցելու 15 եվրոն: Այս մասին հայտնում է Die Welt-ը:
Նախագիծն արդեն ունի հովանավորներ: Այդ թվում նշվում են բժշկական անձնակազմ է, որը առաջարկում է ձրի բժշկական հետազոտություն, աշխատանքային գործակալությունը պետք է օգնի աշխատանք գտնելու հարցում, իսկ տարբեր կազմակերպություններ պետք է օգնեն բնակարանների ներքին զարդարման հարցում:
Նախագիծը նախաձեռնել է դերասան Ռալֆ Ռիխետորը, իսկ գաղափարը պատկանում է նակրչուհի Մարիամ Կիլիալիին, ով այդպիսի հյուրանոցներ է կառուցել Մոսկվայում և Բեռլինում: Այժմ նա ծրագրում է ևս մեկ այլ հյուրանոցի կառուցում, այս անգամ Նյու Յորքում: