Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը պետք է լսեր «Հարսնաքարի գործով» պաշտպանական կողմի ճառը։ Այս մասին հայտնում է a1plus-ը:
Մինչ այդ, սակայն, ամբաստանյալ Նորայր Հայրապետյանը խոսքի իրավունք խնդրեց. Նա դատարանից խնդրեց լրացուցիչ ցուցմունք տալու իրավունք ու հայտարարեց, որ ինքն է Վահե Ավետյանի հետ կոնտակտի մեջ եղել և ինքն է նրան վնասվածքներ պատճառել։ Նրա պաշտպանը խնդրեց 5 րոպե ընդմիջում՝ հարցը քննարկելու համար։