Բրիտանացիները ընտրել են աստղերի մազերի լավագույն և վատագույն սանրվածքները: Ամենանորաձև սանրվածքը պատկանում է Pussycat dolls խմբի երգչուհի Նիկոլ Շերզինգերին, իսկ ամենավատ սանրվածքը՝ Մայլի Սայրուսին:
Վարկանիշային աղյուսակը կազմվել է Xtras.co.uk պորտալի կողմից անցկացված հարցումների հիման վրա, որին մասնակցել է շուրջ 2000 բրիտանուհի:
Նիկոլ Շերզինգերի համար քվեարկել են հարցվածների 72%-ը:

 

Երկրորդ տեղում ցուցակում գտնվում է բրիտանացի թենիսիստ Էնդի Մարրեյի ընկերուհի Քիմ Սիրսը, ով իր մազերի համար քվեարկել է 69%-ը:


Լավագույն եռյակը սահմանափակում է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը 65 % ձայնով:


Չորրորդ հորիզոնականում հայտնվել է անգլիացի ֆոտոմոդել և դերասանուհի Քելի Բրուքը:  

Հինգերորդ հորիզոնակում The Saturdays խմբի մենակատարուհի Ֆրենկի Սենդֆորդն է: 

Վեցերորդ հորիզոնականում Բեյոնսեն է: 

Յոթերորդ հորիզոնականում գտնվում է ավստրալացի թոփ-մոդել, դերասանուհի և դիզայներ Էլ Մակփերսոնը: 

Ութերորդ հորիզոնակում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանն է: 

Իներորդ հորիզոնականում բրիտանացի թոփ մոդել և դերասանուհի Կարա Դելեվինն է: 

Լավագույն տասնյակը եզրափակում է Վիկտորիա Բեքհեմը: 

Իսկ մազի վատագույն սանրվածքը հարցումին մասնակցողների կարծիքով պատկանում է Մայլի Սայրուսին: Երգչուհին, ում կերպարը դրվատել են անգամ Աննա Դելլո Ռուսսոն, արժանացել է ամենաբացասական արձագանքների: