Մարտի 26-28-ը, 30-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ, 29-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ թաց ձյան, նախալեռնային և հովտային գոտիներում՝ անձրևի տեսքով։ Առանձին վայրերում հնարավոր է նաև ամպրոպ։
Օդի ջերմաստիճանը մարտի 26-ի ցերեկը ողջ հանրապետությունում կբարձրանա՝ 3-5 աստիճանով։
Երևանում մարտի 26-28-ը, 30-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի 26-ին և 30-ին հնարավոր է նաև ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ արագությամբ: Մարտի 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։


