ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Վաշինգտոնը անհրաժեշտության դեպքում կարող է սեղմ ժամկետներում վերջ դնել Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերից վճարներ ստանալու ենթադրյալ համակարգին։


«Մենք պետք է պարզենք՝ դա այդպես է, թե ոչ։ Մենք կարող էինք փակել դա երկու րոպեում՝ այնքան արագ, որ ձեր գլուխը կպտտվեր»,— մարտի 29-ին հայտարարել է նա լրագրողներին իր ինքնաթիռի տախտակամածին՝ Ուեսթ Փալմ Բիչից (Ֆլորիդա նահանգ) Վաշինգտոն ճանապարհին։ ԱՄՆ վարչակազմի ղեկավարը Սպիտակ տուն է վերադառնում Ուեսթ Փալմ Բիչի մերձակայքում գտնվող Մար-ա-Լագոյի իր կալվածքից, որտեղ անցկացրել էր հանգստյան օրերը։