Շրթունքների անսովոր գույնը, ճաքճքվածությունն ու բորբոքումները կարող են վկայել առողջական լուրջ խնդիրների առկայության մասին:

Ցիանոզ հիվանդությունը բնորոշվում է շրթունքների կապտավուն գույնով, որը թոքային կամ սրտանոթային համակարգի վատթար վիճակի մասին վկայող ախտանիշ է: Շատ հաճախ կապտավուն շրթունքները սրտի հիվանդության նշան են: Թթվածնի անբավարարության կամ արյան մեջ ածխաթթու գազի գերակշռելու արդյունքում շրթունքները կապտավուն են դառնում:

Այս ամենը նշանակում է, որ բժշկին այցելելու ճիշտ ժամանակն է:

Գունատ շուրթերը հեմոգլոբինի ցածր մակարդակի նշան են:

Բժշկական տերմինաբանության մեջ գունատ շրթունքները կոչվում են անեմիկ: Անեմիան (սակավարյունություն) բնորոշվում է արյան մեջ հեմոգլոբինի քանակի նվազմամբ, ինչը կարող է տեղի ունենալ տարբեր պատճառերով:

Արյան վառ կարմիր գույնը պայմանավորված է հեմոգլոբինի բարձր մակարակով՝ արյան մեջ էրիթրոցինտների բավարար քանակությամբ:

Արյան մեջ հեմոգլոբինի արտադրողականության վերականգնմանը նպաստում են այնպիսի մթերքներ, որոնք պարունակում են երկաթ, օրինակ` կարմիր միս, լյարդ, և այլն:

Ճաքճքված, չորացած շշրթունքները կարող են վկայել շաքարային դիաբտի կամ վահանգեղձի խնդիրների առկայության մասին:

Տարիքի հետ շրթունքները ծածկող մաշկային շերտը բարակում է, հետևաբար բնական պաշտպանությունը թուլանում է: Շրթունքների խնամքի բացակայության և հատկապես վահանագեղձի հետ կապված խնդիրների կամ շաքարային դիաբետի առկայության դեպքում շրթունքների մաշկը շերտատվում է, ճաքում և էլ ավելի է բարակում:

Թյուր կարծիք կա, թե բերանի անկյուններ ճեղքվածքները մրսածության հետևանք է: Սակայն դա մեր իմունային համակարգը վնասող մի շարք գործոններից միայն մեկն է:

Բժշկական տերմինաբանության մեջ բերանի անկյունների ճեղքվածքները կոչում են անգուլյար ստոմատիտ: Ամենից հաճախ սա առաջանում է ստրեպտոկոկի, ստաֆիլոկոկի կամ սնկային վարակների հետևանքով: Պետք է գտնել իմունային համակարգի թուլացման պատճառները, օրինակ` B վիտամինի անբավարարություն, ընդհանուր համակարգային հիվանդություններ և այլն:


Շրթունքները պետք է ճիշտ խնամել

Չի կարելի լիզել շրթունքները դրանք խոնավեցնելու նպատակով. դա միայն կվատթարացնի վիճակը:

Գոյություն ունեն շրթունքների խոնավեցման բազմաթիվ միջոցներ՝ հիգիենիկ շրթներկներ, քսուքներ, նրբաքսուքներ:

Շրթունքները կարելի է խոնավեցնել նաև հասարակ վազելինի օգնությամբ: Ճիշտ խնամված շրթունքները դիմակայուն են թե' քամու, և թե' ցրտի հանդեպ:

Doctors.am