Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը այլևս հանդես չեն գա Hayat Project-ում, այս մասին տեղեկանում ենք խմբի ֆեյսբուքյան էջում տեղադրված հրապարակումից:
«HAYAT-ի սիրելի հանդիսատես.
Տեղեկացնում ենք ձեզ, որ մեր սիրելի գործընկերներ Նարե Հովհաննիսյանը և Արթուր Եղիազարյանը ցանկություն են հայտնել զբաղվել իրենց անհատական ստեղծագործական կարիերայով: Մենք հարգանքով ենք մոտեցել այդ որոշմանը և շնորհակալություն հայտնելով Նարեին և Արթուրին համատեղ երկարամյա արդյունավետ աշխատանքի համար, մաղթում ենք իրենց անհատական գործունեության մեջ նորանոր ստեղծագործական հաջողություններ, սիրուն երգեր և վերելք:
Հուսով ենք մի օր նորից կհանդիպենք ընդհանուր բեմահարթակին:
Բարի ճանապարհ ձեզ, իսկ HAYAT-ը շարժվում է առաջ՝ նոր երգերով, նոր տեսահոլովակներով և հավատարիմ հանդիսատեսով»,-նշված է հաղորդագրության մեջ:


