ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մասնակցել է ԱԱԽ վերջին նիստին եւ իր մասնակցությամբ մեծ զարմանք է առաջացրել բոլորի, այդ թվում՝ ԱԱԽ որոշ անդամների մոտ: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Վերջին անգամ նա ԱԱԽ նիստին մասնակցել էր 2012-ի մարտի 1-ին։
«Ժամանակի» դիտարկմանը՝ տարօրինակ է նրա երկարատեւ բացակայությունից հետո հանկարծակի մասնակցությունը եւ այդ մասնակցության պատճառների անհայտությունը, Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն արձագանքեց. «Պարոն Ծառուկյանի՝ ԱԱԽ նիստերին չմասնակցելը մշտապես ունեցել է իր հիմնավորված բացատրությունն ու պատճառը: Դա եղել է զբաղվածության պատճառով։ Ուրիշ որեւէ պատճառ չկա»։
Այսինքն՝ այս անգամ պարա՞պ է եղել, որ գնացել է ԱԱԽ նիստին` հարցին արձագանքեց. «Ոչ: Խոսքը նախկին հանդիպումների մասին է: Իսկ պարոն Ծառուկյանը մասնակցել է խորհրդի աշխատանքներին այն պարզ պատճառով, որ խորհրդի անդամ է»»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):