ԱՄՆ-ի և Իրանի միջև հրադադարի մասին համաձայնագիրը շաբաթներ տևած էսկալացիայից հետո անդունդի եզրից հետ քաշվելու քայլ է: Այս մասին X սոցիալական ցանցում գրել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։


«Այն խիստ անհրաժեշտ հնարավորություն է ընձեռնում՝ սպառնալիքները մեղմելու, հրթիռները կանգնեցնելու, նավագնացությունը վերսկսելու և դիվանագիտական տարածք ստեղծելու համար, որն ուղղված կլինի կայուն համաձայնագրի ձեռքբերմանը։ Հորմուզի նեղուցը պետք է կրկին բաց լինի անցման համար։ Ես զրուցել եմ Պակիստանի արտաքին գործերի նախարար Իցհակ Դարի հետ և շնորհակալություն հայտնել նրան այս նախնական գործարքի կնքման համար։ Միջնորդության դուռը պետք է բաց մնա, քանի որ պատերազմի հիմնական պատճառները դեռևս մնում են չլուծված։ ԵՄ-ն պատրաստ է աջակցել այդ ջանքերին և մշտական կապի մեջ է տարածաշրջանի գործընկերների հետ։ Այսօր ես այդ հարցը կքննարկեմ Սաուդյան Արաբիայում», - նշել է Կալասը։