Շվեյկն ասել է. «Եթե մորաքույրս տղամարդ լիներ, ես նրան հորեղբայր կկոչեի»։ Այս հայտարարությունն արել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը ապրիլի 9-ին կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով Հայաստանի համար ռուսական գազի գնի հնարավոր բարձրացման մասին հարցին։
Նա մասնավորապես անընդունելի է համարել ընդդիմության և որոշ փորձագետների կողմից հնչեցված հարցերը այն մասին, թե ինչ կանի Հայաստանի կառավարությունը, եթե Ռուսաստանից ներմուծվող գազը թանկանա։ «Իսկ եթե դա տեղի չունենա, ի՞նչ կանեն նրանք, ովքեր հիմա նման հարցեր են տալիս», - հարցրել է Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանը երկարաժամկետ պայմանագրեր ունի Ռուսաստանի հետ, միաժամանակ ընդգծելով, որ գազի գները բարձրացնելու որևէ հիմք չկա։ Նա պնդել է, որ երկու կողմերը չեն կարող հարաբերություններ կառուցել այն տրամաբանությամբ, որով մեկ կողմը ենթադրում է, որ մյուսը կխախտի բոլոր հնարավոր և անհնար պայմանավորվածությունները։


