Իրանը Իսրայելի կողմից Լիբանանի վրա հարձակումները համարում է վտանգավոր նշան այն բանի, որ Միացյալ Նահանգների հետ հնարավոր խաղաղության համաձայնագիրը չի հարգվի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը:
«Սիոնիստական ռեժիմի կրկնվող ագրեսիան հրադադարի մասին սկզբնական համաձայնագրի կոպիտ խախտում է։ Սա թակարդի և հնարավոր համաձայնագրերի չկատարման վտանգավոր նշան է։ Այս գործողությունների շարունակությունը բանակցությունները կդարձնի անիմաստ», – գրել է նա X սոցիալական ցանցում:
Իրանի նախագահի խոսքով՝ Թեհրանը ձեռքը պահում է ձգանի վրա և «երբեք միայնակ չի թողնի իր լիբանանցի եղբայրներին ու քույրերին»։


