Գործարար Փայլակ Հայրապետյանը նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանանին հորդորում է անմիջապես զբաղվել օֆշորի գործով՝ անկախ նրանից, թե ովքեր են դրանում ներգրավված,-այս մասին գրում է hetq.am-ը:
«Գիտեք՝ 10 կամ 100 դոլար չէ, 11 միլիոն դոլարը տարել են, ու չկա: Ո՞ւմ են տվել, ի՞նչ են արել, սրանց պատասխանները պետք է տրվեն: Շատ էլ որ վարչապետ է, թող կանչեն քննության: Կանչեք ասեք՝ ո՞ւր են գումարները: Վարչապետին ու Կճոյանին կանչեք քննության»,- ասում է Փայլակ Հայրապետյանը եւ շեշտում, որ ինքը պատրաստ է առերեսման:
«Երբ գնում էի Աշոտ Սուքիասյանի տուն, վարչապետն ու Կճոյանն այնտեղ էին: Եկեղեցու երգչախումբն էլ (Կճոյանի) հետն էր. էլ թատրոն, էլ կինո, ամեն ինչ ցույց էին տալիս... Կճոյանը վանք չէր էլ գնում. առավոտից իրիկուն այնտեղ էր, ոնց որ Սուքիասյանի աշխատողը լիներ: Կճոյանի նկարն էլ՝ խաչը վերեւը, էդ տանը՝ պատին փակցված: Բա կանչեք քննեք, մի հատ հարց տվեք…»,- ասում է Հայրապետյանը:
Այս գործով նախորդ ամիս Հայաստանից քննչական խումբ էր գործուղվել Կիպրոս: Փայլակ Հայրապետյանը, փոխանցելով քննիչի խոսքերը, նշում է, որ գործի հետ կապված տվյալներն արդեն ստացվել են. «Բայց քննիչն ասում է՝ դեռ պատրաստ չեն, տվել ենք թարգմանության: Ինչ թարգմանություն է, ինչ են ուզում ասած կամ թարգմանած լինել, չեմ հասկանում»:
Շարունակությունը կարող եք կարդալ այստեղ