Հոկտեմբերի 11-ին «Հանրապետական» մարզադաշտում կկայանա աշխարհի 2014թ.-ի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Բուլղարիա հանդիպումը: Այս կապակցությամբ FAF-ը տարածել է հետևյալ հաղորդագրությունը.

«FAF-ը, ինչպես միշտ, ազգային հավաքականի խաղից առաջ, կազմակերպելու է ավանդական դարձած երկրպագուների միասնական երթ դեպի մարզադաշտ: Հայաստանի հավաքականի բոլոր երկրպագուներին հրավիրում ենք հոկտեմբերի 11-ին, ժամը 16:30-ին Ֆրանսիայի հրապարակին կից` Ֆիլհարմոնիայի առջև գտնվող Արամ Խաչատրյանի հուշարձանի մերձակա տարածք:

Երթը կընթանա Օպերա - Թումանյան փողոց - Հյուսիսային պողոտա - Հանրապետության հրապարակ - Վերնիսաժ - Վարդան Մամիկոնյանի արձան - Վ. Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտ ճանապարհով: Բոլորին կոչ ենք անում՝ երթին գալ Ազգային հավաքականի մարզաշապիկներով, իսկ ով չունի` հագնել կարմիր շապիկներ մարզադաշտի տրիբունաները եռագույն ներկելու համար: Եռագույնների, երկրպագման շարֆերի առկայությունը ցանկալի է:

Բոլոր ցանկացողները մեր օգնությամբ կներկվեն ՀՀ պետական դրոշի՝ եռագույնի գույներով: ՖԱՖ-ի սեկցիայի տոմս ձեռք բերելու համար կարող եք զանգահարել 096 54-74-64 Խաղի սկիզբը` 19:00-ին»:

 

Լուսանկարը` totalfootball.am