ԱՄՆ-ում ութ կոնգրեսական է ձերբակալվել հոկտեմբերի ութին էմիգրացիոն բարեփոխումների կողմնակիցների հանրահավաքի ժամանակ,որը տեղի է ունեցել Կոնգրեսի մոտ: Այս մասին հայտնում է Agence France Presse-ն:
Ոստիկանությունը սկսել է ձերբակալել ակցիայի մասնակիցներին այն բանից հետո, որ նրանք փակել են ԱՄՆ Կոնգրեսի տանող ճանապարհը: Ընդհանուր առմամբ միջոցառման ժամանակ ձերբակալվել է մի քանի տասնյակ մարդ:Համաձայն կազմակերպիչների միջոցառման մասնակիցների թիվը հասել է 10,000 մարդու:
Էմիգրացիոն բարեփոխումների նախագիծը, Բարաք Օբամայի նախընտրական խոստումներից մեկը, ներկայացվել էր ամերիկացի սենատորների կողմից հունվարին, աջակցություն ստացել Սպիտակ Տան կողմից և հավանության արժանացել ինչպես Բարաք Օբամայի կողմնակիցներ դեմոկրատական կուսակցության, այնպես էլ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների կողմից: Իր հերթին այս օրենքի նախագծի դեմ հանդես է գալիս Ներկայացուցիչների պալատը ներկայացնող հանրապետականները:
Բարեփոխման կողմնակիցները առաջարկում են էմիգրանտներին տրամադրել օրինական կարգավիճակ և հետագայում նաև ամերիկյան քաղաքացիություն: Եթե օրենքի նախագաիծը ընդունվի, Ամերիկայում իրենց գտնվելը կարող են օրինականացնել շուրջ 11 մլն մարդ: Դրա համար էմիգրանտները պետք է վճարեն տուգանք և մարեն հարկային պարտքը: Միաժամանակ օրենքի նախագիծը կանխատեսում է միջոցառումներ ԱՄՆ սահմանների պահպանման և վիզների տրամադրման համակարգի բարելավում: Էմիգրացիոն բարեփոխումների իրականացումը Օբամայի նախընտրական գլխավոր խոստումներից է եղել: