Այսօր Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արթուր Ադամյանի նախագահությամբ 1996 թվականին ծնված Արգիշտի Սարգսյանի, Գոռ Մանուկյանի և Ազատ Մադոյանի գործով դատական քննության հերթական նիստը:
Ինչպես տեղեկանում ենք datalex դատական տեղեկատվական կայքից, համագյուղացիներ և համադասարանցիներ Արգիշտի Սարգսյանը, Գոռ Մանուկյանն ու Ազատ Մադոյանը, նախնական պայմանավորվածության գալով, կազմակերպում են Հովհաննես Մադոյանի բնակարանից 200 հազ ՀՀ դրամի չափով կողոպուտ:
Ազատ Մադոյանը կազմակերպել է համադասարանցի, անչափահաս 1996թ. ծնված Արգիշտի Մարգարյանի կողմից` Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի, իրենց տանից կատարվելիք զգալի չափի` 200 հազ ՀՀ դրամ գումարի գողությունը, որը վերջինիս կողմից ավարտին չի հասցվել: Այն է` 2012թ. նոյեմբերի 22-ին ժամը 12-ի սահմաններում, Դալարիկ գյուղում, Ազատ Մադոյանը, հանդիպելով Արգիշտի Մարգարյանին, իր ունեցած պարտքերը մարելու համար համոզվել է վերջինիս 2012թ. նոյեմբերի 24-ին ծնողների հետ միասին տանից բացակայելու մասին, նախապես իր կողմից բաց թողնված տան խոհանոցի պատուհանից մուտք գործել իրենց բնակարան և հյուրասենյակի պահարանի դարակից գողանալ այնտեղ գտնվող 10000 ՀՀ դրամ արժողության թղթադրամներ և հանձնել իրեն:
Գալով համաձայնության` Արգիշտի Մարգարյանը 2012թ. ժամը 12:00-ի սահմաններում նախապես Ազատ Մադոյանի կողմից, բաց թողնված խոհանոցի պատուհանով ապօրինի մուտք է գործել Մադոյանների բնակարան, սակայն, գումարը չգտնելով, հանցագործությունն ավարտին չի հասցրել, փոխարենը գաղտնի հափշտակել է 3000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ 1 շղթա` իր կախազարդով:
Այսինքն` Ազատ Մադոյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 38 հոդվածով 3-րդ մասով և 34-177 հոդվածի 3 մասի 1.1 կետով, Արգիշտի Մարգարյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34 հոդվածով և 177 հոդվածի 3 մասի 1.1 կետով, իսկ Գոռ Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քր. օր-ի 34 հոդվածով 5-րդ մասով և 34-177 հոդվածի 3 մասի 1.1 կետով: