Ռուսաստանը կանի այն ամենը, ինչը համապատասխանում է Իրանի և տարածաշրջանի այլ երկրների շահերին, որպեսզի Մերձավոր Արևելքում հնարավորինս շուտ խաղաղություն հաստատվի։ Այս մասին Պետերբուրգում Իրանի ԱԳ նախարար Արաղչիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը հույս ունի, որ իրանցի ժողովուրդը կհաղթահարի փորձությունների շրջանը և խաղաղություն կհաստատվի։

«Իրանի ժողովուրդը արիաբար և հերոսաբար պայքարում է իր ինքնիշխանության համար»,- նշել է Պուտինը։


Արաղչին իր հերթին հավելել է, որ Իրանի Գերագույն առաջնորդն ու նախագահ Փեզեշքիանը իրենց լավագույն մաղթանքներն են փոխանցել Պուտինին՝ ընդգծելով, որ Իրանի ժողովուրդն իր տոկունության շնորհիվ կարողացել է դիմակայել ԱՄՆ-ի ագրեսիային և կկարողանա դիմանալ նաև հետագայում։