Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

 

«Ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլին հարցազրույց է տվել «Minval.az» թերթի թղթակցին: Հարցազրույցում Հասանլին շեշետել է, որ ժողովուրդը ակտիվ քվեարկում է և շարունակելու է քվեարկել, սակայն Ադրբեջանում դա ոչ մի հարց չի լուծում, քանի որ արդյուքները հրապարակվել են մինչև ընտրությունների սկիզբը: «Ինչ պետք է անի ժողովուրդը: Այդ մարդիկ յուրացրել են իշխանությունը և դրանով ամենամեծ հանցանքն են գործում սեփական ժողովրդի նկատմամբ: Սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն դա ծանր հանցագործություն է, իսկ 107րդ հոդվածի համաձայն իշխանությունը յուրացրած նախագահը պետք է պատասխան տա օրենքի առջև: Դա Իլհամ Ալիևն է, որը կանգնած է բոլոր ընտրախախտումների ետևում: Ինչպես մենք պետք է բողոքենք: Մեր պայքարը կլինի միջազգային կոնվենցիաների օրենքների համաձայն, այն օրենքների, որոնց հարմարեցվել է նաև Ադրբեջանի օրենսդրությունը... ...այն Ադրբեջանը, որը վաղն է գալու չի լինելու այսօրվա Ադրբեջանը: Մենք հոկտեմբերի 9-ից հետո շարունակելու ենք մեր պայքարը, մարդիկ կպայքարեն իրենց իրավունքների համար, և մենք կառաջնորդենք նրանց», - ասել է Հասանլին հարցազրույցի ժամանակ: