Հայաստանի հավաքականի պաշտպան Լևոն Հայրապետյանի` «Լեխիայում» մնալը կասկածի տակ է, հաղորդում են լեհական ԶԼՄ-ները:
23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը ակումբի հետ ավարտվում է ամռանը, իսկ մինչ այդ նա ամենայն հավանականությամբ խաղադաշտ դուրս չի գա: Այդ պատճառով Գդանսկի ակումբը կարող է չերկարաձգել պայմանագիրը, ու Հայրապետյանը կդառնա ազատ գործակալ: Նրա համարով մարզաշապիկը արդեն հանձնել են մեկ այլ ֆուտբոլիստի:
Հիշեցնենք, որ Հայրապետյանը ծանր վնասվածք ստացավ Աշխարհի առաջնության 2014թ.-ի ընտրական փուլի Բուլղարիայի դեմ խաղում (0:1) և ներկա պահին շարունակում է վերականգնվել վնասվածքից:
Աղբյուրը ArmFootball.com: