Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում երեկվանից բողոքի ծայրահեղ միջոցի է դիմել ցմահ դատապարտյալ Գնուն Վարդանյանը՝ կարելով իր բերանը: Ամիսներ առաջ դատապարտյալը ևս մեկ անգամ դիմել էր այս քայլին, երբ նրան արգելել էին օգտվել զանգահարելու իր իրավունքից:

 

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների իրավական լրատվական կայքը տեղեկացնում է, որ այս անգամ նման քայլի դիմելու պատճառներն իրենց հայտնի չեն, սակայն հայտնի են ցմահ դատապարտյալների պահման պայմանների ու նրանց նկատմամբ բացարձակ անտարբերության փաստը արդարադատության համակարգի ղեկավարության կողմից:

Սա են վկայում այն բազմաթիվ բողոքներն ու դիմումները, որոնցով ցմահ դատապարտյալները փորձում են լսելի դարձնել իրենց ձայնը, սակայն ապարդյուն: Ցմահ դատապարտյալները վերջին տարիներին ամբողջությամբ հայտնվել են մեկուսացման մեջ. կտրված է նրանց կապը հանրության ու լրատվամիջոցների հետ:

Միակ հստակ տեղեկությունը, որ հանրությունը ստանում է ցմահ դատապարտյալների մասին, նրանց շարքերից աստիճանաբար հեռացող մահվան դեպքերով կոնկրետ անձինք են: