Եվրոպայի չեմպիոն Իսպանիան դուրս եկավ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ։ ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Առլինգտոն քաղաքում տեղի ունեցած մրցախաղում իսպանացիները նվազագույն հաշվով առավելության հասան Պորտուգալիայի հավաքականի նկատմամբ։
Ավելացված առաջին րոպեին Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» 26-ամյա հարձակվող Ֆերան Տորեսի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Միկել Մերինոն (տեսանյութ)։
Աշխարհի առաջնություններում վերջին հանդիպումն անցկացրեց Պորտուգալիայի հավաքականի ավագ, 41-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, որը 6-րդ անգամ էր մասնակցում աշխարհի առաջնության։
Քառորդ եզրափակիչում Իսպանիայի մրցակիցը կլինի ԱՄՆ - Բելգիա դիմակայության հաղթողը։


