Facebook սոցիալական կայքը ժամանակավորապես արգելափակել է գեյ պոռնոաստղ Ջես Ջեքմանի ֆեյսբուքյան էջն այն ժամանակ, երբ նա հրապարակել է իր և իր ամուսնու լուսանկարը: Այս մասին  գրում է Huffington Post-ը:

Լուսանկարում Ջեքմանն ու իր ամուսինը համբուրվում են, ինչը նա անմեղ լուսանկար է համարում: Արգելափակումից հետո  դերասանը բողոքել է  Twitter-ում:

Այժմ էջը վերականգնվել է, սակայն Facebook-ից հայտնել են, որ կդիտարկեն դերասանի բողոքը: