«Մեծ հարգանքով եմ վերաբերվում Հայաստանի վարչապետին, բայց նրան խորհուրդ կտայի ուշադիր կարդալ այն համաձայնագիրը, որն ինքը ցանկանում էր ստորագրել ԵՄ-ի հետ»,- «Առավոտ» թերթի հետ բացառիկ հարցազրույցում ասել է Մաքսային միության նախկին պատասխանատու քարտուղար, ՌԴ նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը։
Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Պարոն Գլազեւից հետաքրքրվեցինք՝ ինչպես են պատրաստվում աշխատել մի պաշտոնյայի հետ, ով սկզբունքորեն դեմ էր Հայաստանի՝ այդ համակարգում ընդգրկվելուն։
«Եթե Հայաստանի վարչապետն ուշադիր կարդար, թե ինչ է ինքը պատրաստվում շնորհել Բրյուսելին, որ պատրաստվում է հրաժարվել Հայաստանի սուվերենությունից՝ այն ստորադասելով առեւտրատնտեսական հարաբերություններին, ես կարծում եմ նա կվերանայեր իր մոտեցումները»,- մեջբերում է «Առավոտը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: