«Պեգաս Տուրիստիկ» կազմակերպության ավտոբուսը 42 ռուս ուղևորներով շուռ է եկել Թաիլանդի հյուսիս-արևմուտքում գտնվող Կանչանաբուրի նահանգում տեղի ժամով 12:00-ին, կան տուժածներ: Այս մասին Риа Новости գործակալությանն է հայտնել ուրբաթ օրը հայտնել է Թաիլանդում ՌԴ դեսպանության հյուպատոսական բաժանմունքի ղեկավար Անդրեյ Դվորնիկովը:
«Ներկայումս դեսպանատան հյուպատոսական բաժանմունքի աշխատակիցները բացահայտում են տեղի ունեցածի հանգամանքները: Դեռևս մեզ հայտնի է միայն, որ կան տուժածներ և ներկայումս նրանցից մի մասը գտնվում են հիվանդանոց գնալու ճանապարհին: Ավտոբուսը ռուս զբոսաշրջիկներին տանում էր Պատայիից Կվայ գետի շրջան էքսկուրսիայի»,- հայտնել է դիվանագետը:
Նա նաև ավելացրել է, որ ՌԴ դեսպանատան հյուպատոսական բաժանմունքը կանի հնարավորին ամեն ինչ տուժած ռուսներին ժամանակակից օգնություն տրամադրելու համար: